-
Ուղարկել հարցում3,000 դրամ /անձը10,000 դր. մինչև 3 հոգին
Գորգագործություն
Ընկղմվե՛ք գորգագործության հարուստ աշխարհում` մեր դասընթացի միջոցով: Բացահայտե՛ք ապշեցուցիչ ձեռագործ գորգերի ստեղծման հնագույն արհեստը․ գորգեր, որոնք կրում են հույզեր, պատմում պատմություններ և հաղորդում ջերմություն ցանկացած տարածքին: Սովորե՛ք հայկական գորգի պատմությունը և զմայլվե՛ք 19-20-րդ դարերի գորգերի դիզայնով, հյուսվածքով և գույներով:
Մեր գորգագործության դասընթացն առաջարկում է անմոռանալի մի փորձառություն, որով կսովորեք ավանդական մեծ տորքի վրա հանգույցներ կապելու արվեստը: Միացե՛ք մեր ստեղծագործական ճանապարհորդությանը գորգի՝ ավանդույթների ու նորարարությունների աշխարհում:
-
Ուղարկել հարցում5,000դրամ / անձը15,000 դրամ մինչև 2 հոգին
Կարպետագործություն
Մու՛տք գործեք կարպետի գրավիչ աշխարհ մեր ընդգրկուն դասընթացի միջոցով: Սովորե՛ք կարպետ հյուսելու գաղտնիքները, ծանոթացե՛ք տարբեր տեխնիկաներին մեր փորձառու մասնագետի հետ, ով կօգնի ձեզ բացահայտելու 19-20-րդ դարերի կարպետները մեր թանգարան-հյուրանոցում, ինչպես նաև կծանոթացնի դրանց օգտագործմանը կենցաղում:
Կարպետի դասընթացը եզակի հնարավորություն է ընձեռում բացահայտելու ժողովրդական արվեստի ստեղծագործ մշակույթը՝ հյուրընկալ և ոգեշնչող միջավայրում: Միացե՛ք մեզ՝ հյուսելու ձեր գլուխգործոցը և տուն տանելու պատմության մի կտոր: -
Ուղարկել հարցում3,000 դրամ /անձը30,000 դրամ մինչև 10 հոգին
Լավաշի թխում
Միացե՛ք մեր լավաշի վարպետության դասին և սկսե՛ք խոհարարական հիանալի ճամփորդություն դեպի հայկական ավանդական խոհանոց: Ձեզ կուղեկցենք բոլոր քայլերով՝ սկսած ցորենը սանդի մեջ ծեծելուց, երկանքով աղալուց, մինչև խմորը գրտնակելն ու թոնրի մեջ թխելը: Դուք կծանոթանաք հայկական մշակույթում լավաշի պատմությանը, լեգենդներին և դերին ու կբացահայտեք իսկական հայկական համը՝ լավաշը համադրելով պանրի և կանաչեղենի հետ։ Միացե՛ք մեզ՝ պատմության, բույրի և համի ուրախ ու ուսուցողական փորձառություն ունենալու համար:
-
Ուղարկել հարցում3,000 դրամ / անձը30,000 դրամ մինչև 10 հոգին
Գաթայի դաս
Համեցե՛ք մեր Գաթայի վարպետության դասին և բացահայտեք համեղ և անուշաբույր գաթա ստեղծելու արվեստը՝ սիրված խմորեղեն, որը հայտնի է իր փայլուն, խրթխրթան կեղևով և քաղցր, յուղալի միջուկով: Մասնակցեք թխման բոլոր քայլերին` խառնելով միջուկը, ձևավորելով խմորը, զարդարելով այն ավանդական փայտե գաթանախշերով և թխելով ձեր գաթան մինչև ոսկյա կատարելության: Ձեզ կպատմենք գաթանախշերի մասին հայկական մշակույթում, այնուհետև ձեր գաթայի գլուխգործոցը կհամտեսեք մեկ բաժակ թեյի/սուրճի հետ անուշահամ գաթայի ընկերակցությամբ։
-
Ուղարկել հարցում4000 դրամ / անձը15,000 դրամ մինչև 3 հոգին
Թաղիքագործություն
Թաղիքագործության վարպետության դասը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ արհեստներում հմուտ ցանկացած անձի համար՝ ընձեռելով բացառիկ հնարավորություն սովորելու անմշակ բուրդը գեղեցիկ իրերի վերածելու հնագույն արվեստը: Այս դասի ընթացքում կսովորեք թաղիքագործության հիմունքները, պատկերացում կկազմեք թաղիքագործության պատմության և մշակութային նշանակության մասին և կստեղծեք ձեր իսկական գլուխգործոցը՝ տանելով այն տուն, որպեսզի միշտ հիշեք բուրդը կիրառական արվեստի վերածելու հիասքանչ ճամփորդությունը։